Հզոր երկրաշարժ Իտալիայում. կան զոհեր և վիրավորներ


Հզոր երկրաշարժ Իտալիայում. կան զոհեր և վիրավորներ

  • 24-08-2016 11:48:09   | Իտալիա  |  Հասարակություն

6,2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իտալիայի կենտրոնական հատվածում, Պերուջա քաղաքից հարավ-արևելք: korrespondent.net-ի փոխանցմամբ` առնվազն զոհվել է վեց մարդ: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Հռոմում: 
 
Աղբյուրի տեղեկացմամբ` երկրաշարժն Իտալիայում տեղի է ունեցել տեղական ժամանակով 3:36-ին: Ամատրիչե քաղաքի քաղաքապետը տեղական ռադիոկայանին հաղորդել է, որ քաղաքի կենտրոնում ավերվել են որոշ շինություններ, որոնց փլատակների տակ մարդիկ են մնացել: Նա նաև ասել է, որ երկրաշարժի արդյունքում քաղաքը հոսանքազրկվել է: 
Սերջիո Պերոցիի խոսքերով` քաղաքի կեսը վերացել է, քաղաք տանող ճանապարհները փակ են, իսկ մարդիկ գտնվում են փլատակների տակ: 
La Repubblica պարբերականը հաղորդել է, որ Հռոմում 20 վայրկյան շարունակ շենքերը ցնցվել են: 
Չորս անդամներից բաղկացած ընտանիքը հայտնվել է փլատակների տակ Ակումոլի քաղաքում: Ոստիկանությունը հաղորդել է, որ հարևան Պեսկարա դել Տրոնտո գյուղում երկու մարդ է զոհվել: 
Երկրաշարժի մասին առաջին հաղորդագրություններում հաղորդվել է 6,4 մագնիտուդ հզորության մասին, իսկ հետո ցնցումները կրկնվել են: 
«Ցնցումն այնքան ուժեղ էր, որ թվում էր թե մահճակալը մեզ հետ քայլում է սենյակում»,- ասել է Ռեյտեր Լինա Մերկանտին: 
Իտալիայի քաղաքային պաշտպանության գործակալությունը երկրաշարժն անվանել է ավերիչ: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play