Պորոշենկոն խոստացել է Ղրիմի և Դոմբասի հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով


Պորոշենկոն խոստացել է Ղրիմի և Դոմբասի հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով

  • 24-08-2016 14:13:38   | Ուկրաինա  |  Միջազգային

Ուկրաինան դիվանագիտական ճանապարհով կվերադարձնի Ղրիմը և Դոնբասը: Interfax.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: 
 
Վերջինս նշել է. «Կցանկանայի առանձնահատուկ շնորհավորել անկախության տոնի առիթով, քանի որ դա շատ կարևոր է ուկրաինացի հայրենասերների համար բռնազավթված և օկուպացված Ղրիմում և Դոնբասում: Մենք Ձեր մասին հիշում ենք և հետևողականորեն կպայքարենք ձեր վերադարձի համար Ուկրաինա»,- ասել է նա` ընդգծելով, որ դա կանեն քաղաքական և դիվանագիտական ճանապարհով: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային