Ուկրաինական պատերազմի երկու տարիների ընթացքում 2504 ուկրաինացի զինվորական է զոհվել


Ուկրաինական պատերազմի երկու տարիների ընթացքում 2504 ուկրաինացի զինվորական է զոհվել

  • 24-08-2016 14:27:01   | Ուկրաինա  |  Հասարակություն

2014 թվականի սկսզբից ի վեր 2504 ուկրաինացի զինվորական է զոհվել երկրի հարավ-արևելքում: Interfax.ru-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: 
 
Վերջինս ընդգծել է, որ պատերազմի երկու տարիների ընթացքում ակնհայտ է դարձել, որ թշնամուն չի հաջողվել իրականացնել ոչ մի ռազմավարական նշանակություն, նաև չի կարողացել ծնկի բերել Ուկրաինային: 
Կիևում կայացած անկախության 25-ամյակին նվիրված ռազմական շքերթի ընթացքում նա հայտարարել է, որ այդ երկու տարիների ընթացքում զոհվել է 2504 զինվորական,  իսկ զինկոմիսարիատների միջոցով 2014-16 թվականների ընթացքում առաջնագիծ է մեկնել գրեթե 300 հազար մարդ:  
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play