Թաիլանդի հարավում պայթյունների պատճառով չեղարկվել է անջատողականների հետ նախատեսված խաղաղ բանակցությունները


Թաիլանդի հարավում պայթյունների պատճառով չեղարկվել է անջատողականների հետ նախատեսված խաղաղ բանակցությունները

  • 24-08-2016 15:29:30   | Թաիլանդ  |  Միջազգային

Խաղաղ բանակցություններն անջատողականների հետ  Թաիլանդի մուսուլմանական հարավում չեն վերականգնվի մինչև տարածաշրջանում խաղաղության հաստատումը: tass.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդել է Թաիլանդի Պաշտպանության նախարար և վարչապետ Պրավիտ Վոնգուսվանը: 
 
Վերջինս նշել է, որ սկզբում պետք է խաղաղություն տիրի, ապա կարելի կլինի խոսել:
Պ. Վոնգուսվանն ընդգծել է, որ Թաիլանդի հարավում նոր պայթյունների շարքից հետո կստեղծվի հատուկ հրամանատարական կենտրոն, որը կհետևի տարածաշրջանում խաղաղության պահպանման և կարգապահության հաստատմանը: 
Ավելի վաղ հաղորդվել էր, որ անջատողականների հետ խաղաղ բանակցությունների գործընթացի վերսկսման մասին: Հանդիպումը պետք է կայանար Մալազիայի իշխանությունների միջամտությամբ սեպտեմբերի 2-ին: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play