Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 247-ի


Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 247-ի

  • 25-08-2016 12:00:14   | Իտալիա  |  Հասարակություն

Առնվազն 247 մարդ է զոհվել Իտալիայում տեղի ունեցած 6,2 բալանոց երկրաշարժի արդյունքում: Interfax.ru-ի փոխանցմամբ` Եվրոպական-միջերկրական սեյսմոլոգիական կենտրոնը հաղորդել է, որ նոր 4,2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է արձանագրվել Հռոմից հյուսիս-արևելք ընկած հատվածում: 
 
Հիշեցնենք, որ 6,2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը տեղի էր ունեցել կենտրոնական Իտալիայում չորեքշաբթի գիշերը: Ուժեղ ստորգետնյա ցնցումները զգացել էին Լացիո, Մարկե և Ումբրիա շրջանների բնակիչները: Ամենից շատ տուժել էին Ակումոլի, Ամատրիչե, Պոստա և Արկուատա-Տրոնտո քաղաքները: Դեպքի վայրում աշխատում են փրկարարների և ոստիկանության ծառայությունների աշխատակիցները, ինչպես նաև «Կարմիր Խաչի» տարածաշրջանային բաժանմունքի կամավորները: 
Նշվում է, որ փրկարարական աշխատանքները չեն դադարել ամբողջ գիշերվա ընթացքում, փրկարարները և կամավորները փորձել են տեղաշարժել բեկորները և պարզել, թե արդյոք կան ողջ մնացածներ: 
Փորձագետների գնհատականներով` առայժմ դժվար է երկրաշարժի զոհերի վերջնական թվի մասին ենթադրություններ անել, նրանց կարծիքով` փլատակների տակ կարող են դեռ ողջ մնացած մարդիկ լինեն: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play