Ժիրայր Սեֆիլյանը հորդորում է Անդրիաս Ղուկասյանին՝ դադարեցնել հացադուլը


Ժիրայր Սեֆիլյանը հորդորում է Անդրիաս Ղուկասյանին՝ դադարեցնել հացադուլը

  • 25-08-2016 15:24:02   | Հայաստան  |  Քաղաքական

Ժիրայր Սեֆիլյանի նամակը Անդրիաս Ղուկասյանին <<Վարդաշեն>> ՔԿՀ-ց,
 
Հարգելի Անդրիաս, քո նման նպատակասլաց պայքարող մարդու տեսակը խիստ անհրաժեշտ է մեր ժողովրդին: Դժբախտաբար այս օրերին քիչ է ազատամիտ քաղաքական գործիչների քանակը, որոնք վստահելով միմյանց մեր նման լծված են մի գործունեության, որի նպատակն է Հայաստանում օր առաջ ինքնիշխան պետության ստեղծումը:
 
28-րդ օրն է, որ տակավին շարունակում ես հացադուլը: Այո, ընդունելով և հարգելով հանդերձ քաղբանտարկյալի պայքարի այս միջոցը, միաժամանակ հորդորում եմ դադարեցնել այն, որովհետև արդեն իսկ վաղուց հատել ես առողջոթյան համար վտանգավոր ժամանակահատվածը: Հուսով եմ, որ այս հորդորը՝ նախորդ օրերի մեր պայքարակից  ընկերների հորդորներին միանալով, կլինի այն վերջին կաթիլը, որ վերանայես քո որոշումը և առաջնահերթորեն ուրախացնես քո ընտանիքին և մեզ բոլորիս:
 
Ժիրայր Սեֆիլյան
<<Վարդաշեն>> ՔԿՀ
25.08.2016թ.
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play