Ֆրանսիայի արտգործնախարարությունը դատապարտել է Սիրիայում քիմիական զենքի կիրառումը


Ֆրանսիայի արտգործնախարարությունը դատապարտել է Սիրիայում քիմիական զենքի կիրառումը

  • 25-08-2016 15:30:32   | Ֆրանսիա  |  Միջազգային

Ֆրանսիան դատապարտում է քիմիական զենքի կիրառումը Սիրիայում և Դամասկոսի իշխանություններին մեղադրում է այդ տեսակ զենքի չկիրառման համար տված խոստումները: tass.ru-ի փոխանցմամբ` այդ մասին ասվում է ֆրանսիացի արտգործնախարար Ժան Մարկ Էյրոյի տարածած հայտարարության մեջ: 
 
Նրա կարծիքով` քիմիական զենքի կիրառումը, որը նախապես խոստացել են չանել սիրիական իշխանությունները, հանդիասնում է զարհուրելի ակտ, որը փաստում է դամասկոսյան իշխանությունների դերի մասին Սիրիայում իրավիճակի վատացման հարցում: 
Նա ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պարտավոր է ամենայն պատասխանատվությամբ կիրառել անհրաժեշտ միջոցներ. «Ֆրանսիան արդեն տեսնում է այդ ուղղությամբ իր գործընկերների հետ համատեղ աշխատանք իրականացնելու անհրաժեշտությունը»:
Ֆրանսիայի արտգործնախարարը նաև նշել է, որ Սիրիայում քիմիական զենքի կիրառումը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ անհրաժեշտ է ապահովել ջանքերի մեկտեղում Սիրիայում խաղաղ կարգավորման հեռանկարներ ստեղծելու համար: 
Անհրաժեշտ միջոցառումների թվում Էյրոն տեսնում է ռազմական գործողությունների դադարեցումը, բնակչությանը հումանիտար օգնությունը հասանելի դարձնելը և երկրում քաղաքական անցման շրջանում բանակցությունների վերսկսումը:  
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play