Թուրքիան Սիրիայից զորքերի դուրս բերման պայման է դրել


Թուրքիան Սիրիայից զորքերի դուրս բերման պայման է դրել

  • 25-08-2016 16:53:16   | Թուրքիա  |  Միջազգային

Թուրքական բանակը Սիրիայի տարածքում այնքան ժամանակ կմնա մինչև սիրիական Ազատ բանակը չվերցնի իրավիճակն իր վերահսկողության տակ:  korrespondent.net-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը:
 
Վերջինս նշել է, որ սիրիական տարածքից Թուրքիա հրաձգության արդյունքում զոհվել է 21 թուրք քաղաքացի, ևս 84-ը` վիրավորվել են: 
Նախարարը նշել է, որ իրենց գլխավոր նպատակն է Ջերաբլուսն ազատագրել ԻՊ ահաբեկիչներից, իսկ երկրորդ նպատակն է, որպեսզի ԻՊ գրոհայիններին չգան փոխարինելու սիրիացի քրդերը: 
Իշիկը ընդգծել է, որ Թուրքիան ստիպված է անձամբ պաշտպանել սեփական սահմանները, քանի որ «Սիրիայում գործող կառավարություն չկա»:  
 «Մինչև Ազատ սիրիական բանակն ամբողջությամբ չվերցնի իրավիճակի հսկողությունն այդ տարածքում, այնտեղ մնալը մեր իրավունքն է»,- հայտարարել է Իշիկը: 
Միևնույն ժամանակ  Reuters-ը հաղորդել է, որ առնվազն ևս ինը թուրքական տանկ է մտել Սիրիայի հյուսիսային հատված ԻՊ-ի դեմ ուղղված պայքարի շրջանակներում: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play