Բոլիվիայի իշխանությունները հաստատել են Ներքին գործերի փոխնախարարի սպանության լուրը


Բոլիվիայի իշխանությունները հաստատել են Ներքին գործերի փոխնախարարի սպանության լուրը

  • 26-08-2016 15:59:18   | Բոլիվիա  |  Հասարակություն

Բոլիվիայի Ներքին գործերի նախարարի տեղակալ Ռոդոլֆ Իլյանեսը, որը առևանգնվել էր ցուցարար հանքափորերի կողմից, վայրենաբար և վախկոտաբար սպանվել է: tass.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդել է գերատեսչության ղեկավար Կարլոս Ռոմեոն: 
Վերջինս նշել է, որ իրենք պահանջում են, որպեսզի արդարադատության մարմինները հետաքննեն այդ հանցագործությունը և հայտնաբերեն մեղավորներին: 
 
Ինչպես տեղեկացրել է Կ. Ռոմեոն, Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը խորապես ցնցված է այդ նորությամբ: 
Ավելի վաղ, գերատեսչության ղեկավարը հաղորդել էր, որ ամեն ինչը փաստում է այն մասին, որ փոխնախարարը սպանվել շատ անմարդկային եղանակով: 
Երկրի պաշտպանության նախարար Ռեյմի Ֆերեյրան իր հերթին ռադիոհաղորդման եթերում նշել է, որ ունեցած տեղեկություններով` փոխնախարարը մահացու ծեծի է ենթարկվել: 
Նրա խոսքերով` Ռ. Իլյանեսի վրա հանքափորները հարձակվել են այն բանից հետո, երբ հայտնի է դարձել երրորդ ցուցարարի մահվան մասին: 
Նշվում է հանքափորները պահանջում էին բաց թողնել ցուցարարներին Իլյանսի ազատության դիմաց, որը փորձել էր ցուցարարներին բերել բանակցությունների սեղանի շուրջ:   
 
Նոյյան տապան  -   Հասարակություն