Իտալիայում օգոստոսի 27-ը սգո օր է հայտարարվել


Իտալիայում օգոստոսի 27-ը սգո օր է հայտարարվել

  • 26-08-2016 17:06:25   | Իտալիա  |  Հասարակություն

Իտալիայի իշխանությունները որոշում են կայացրել երկրաշարժի զոհերի կապակցությամբ  օգոստոսի 27-ը սգո օր հայտարարել: gazeta.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Մատտեո Ռենցին: 
 
Ինչպես տեղեկացվում է, Ասկոլի Պիչենո քաղաքում այդ օրը թաղելու են երկրաշարժի զոհերին: Բացի այդ, բոլոր քաղաքային շենքերի վրայից կիջեցվեն պետական դրոշները: 
Հիշեցնենք, որ Իտալիայում տեղի ունեցած  երկրաշարժի զոհերի թիվը հասել է 267 մարդու: Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքներն Ամատրիչե, Ակումոլի, Պեսկարա դել Տորոնտո և Արկուատա դել Տորոնտո քաղաքներում: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն