Տասնյակ մարդիկ են զոհվել Սիրիայում Թուրքիայի գործողությունների արդյունքում


Տասնյակ մարդիկ են զոհվել Սիրիայում Թուրքիայի գործողությունների արդյունքում

  • 29-08-2016 12:36:14   | Սիրիա  |  Միջազգային

Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմաօդային ուժերի գրոհների արդյունքում մի քանի տասնյակ մարդիկ են զոհվել: korrespondent.net-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնում է մարդու իրավունքների սիրիական դիտորդական խորհուրդը, որի տվյալներով` կիրակի երկու հրթիռակոծությունների զոհ է դարձել առնվազն 35 խաղաղ բնակիչ, ևս 75-ը` ստացել են մարմնական վնասվածքներ: 
 
Միաժամանակ թուրքական բանակի տվյալներով` սիրիական սահմանակից Ջերաբլուս քաղաքում ավիահարվածների արդյունքում զոհվել է քրդական ազգային ինքնապաշտպանության ստորաբաժանման 25 անդամ: 
Ինչպես նշում է թուրքական Anadolu պետական գործակալությունը, զինվորականները ձեռք են առել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի խուսափեն խաղաղ բնակչությանը զոհ տալուց: 
Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանը, ելույթ ունենալով Գազիանթեպում կայացած իշխանամետ ցույցի ընթացքում, հայտարարել է, որ ռազմական գործողություններն ահաբեկչական խմբավորումների դեմ շարունակվելու են մինչև վերջ: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային