Վերակազմյալ-Սոցիալ Դեմոկրատական Հնչակյան կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է ԲՀԿ հետ միասնական ցուցակներով


Վերակազմյալ-Սոցիալ Դեմոկրատական Հնչակյան կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է ԲՀԿ հետ միասնական ցուցակներով

  • 31-08-2016 13:41:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Աշնանը Հայաստանի մի շարք համայնքներում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնք առաջին անգամ անցկացվելու են նոր Ընտրական օրենսգրքով:
 
Հետևաբար` այս ընտրությունները փորձաքար են դառնալու թե՛ իշխանության և թե՛ նոր ընտրական համակարգի համար ընդհանրապես: Վերակազմյալ-Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն իր մասնակցությունն է բերելու առաջիկա ՏԻՄ ընտրական գործընթացներին: Հաշվի առնելով տարիների սերտ համագործակցային հարաբերություններն ու կայուն փոխվստահությունը Վերակազմյալ-Սոցիալ |Դեմոկրատ Հնչակյան կուսակցության և Բարգավաճ Հայաստան կուսակցության միջև, ինչպես նաև ընտրություններում հաղթանակ տանելու՝ Բարգավաճ Հայաստան կուսակցության մեծ հնարավորությունները՝ Վերակազմյալ-Սոցիալ  Դեմոկրատական Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչությունը որոշում է կայացրել գալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցել Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ միասնական ցուցակներով և սատարել նրա կողմից առաջադրված թեկնածուներին:
 
Կոչ ենք անում մեր կուսակիցներին և համակիրներին ակտիվորեն մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և իրենց ձայնը տալ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը:  
 
ՎՍԴՀԿ կենտրոնական վարչություն 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play