Միացված iPhone 7 Plus-ն առաջին անգամ տեսագրվել է


Միացված iPhone 7 Plus-ն առաջին անգամ տեսագրվել է

  • 01-09-2016 14:30:17   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Համացանցում տեսահոլովակ է տարածվել, որտեղ ներկայացվում է 5.5 դյույմանոց էկրան ունեցող iPhone 7 Plus-ի աշխատանքը: Korrespondent.net-ի փոխանցմամբ` 6 վարկյան տևողություն ունեցող տեսանյութն իր Twitter-յան էջում տարածել է բլոգեր Սոնի Դիկսոնը:
 
Ըստ աղբյուրի, iPhone 7 Plus-ը, որը համարվում է մոդելային շարքի նոր «վարդագույն ոսկի»-ն, չափազանց նման է իր դասի նախորդ ներկայացուցչին՝ iPhone 6s-ին:
Սպասվում է, որ նոր մոդելը կաշխատի iOS 10 օպերացիոն համակարգով: 
Տեսանյութից նաև պարզ է դառնում, որ iPhone 7 Plus-ի տեսախցիկի օբյեկտիվն ավելի մեծ չափսեր ունի, քան նախկին մոդելինն է: Գերժամանակակից սմարթֆոնն ունի 1920x1080 պիքսելային հաճախականությամբ էկրան, 64 բիթանոց Apple A10 պրոցեսոր, զուգորդված 3 գեգաբայթ օպերատիվ հիշողությամբ:
Հայտնի է նաև, որ Apple-ի նոր արտադրանքի շնորհանդեսը կլինի սեպտեմբերի 7-ին:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play