Շոտլանդիան պատրաստվում է Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվեին


Շոտլանդիան պատրաստվում է Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվեին

  • 02-09-2016 13:58:57   | Մեծ Բրիտանիա  |  Միջազգային

Շոտլանդիան լայնամասշտաբ բանավեճեր է սկսում Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու համար: 
 
korrespondent.net-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է երկրի առաջին նախարար Նիկոլա Ստարջեն: 
Նրա խոսքերով` այդպիսի բանավեճը թույլ կտա հիմքեր պատրաստել Շոտլանդիայի անկախության մասին նոր հանրաքվեի անցկացման համար:  
«Որպեսզի մենք վստահ լինենք, որ Շոտլանդիայում յուրաքանչյուրի ձայնը լսելի կլինի այդ անցումային ժամանակաշրջանում, ես շոտլանդական պատմության մեջ հայտարարում եմ  խոշորագույն քաղաքական բանավեճերի անցկացման մասին»,- ասել է նախարարը: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play