Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո աշխատանքային խումբ է ստեղծում Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագիր մշակելու համար


Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո աշխատանքային խումբ է ստեղծում Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագիր մշակելու համար

  • 08-09-2016 15:51:01   | Մեծ Բրիտանիա  |  Միջազգային

Մեծ Բրիտանիայի Արտաքին առևտրի նախարար Լիամ Ֆոքսը հայտարարել է, որ կառավարությունն աշխատանքային խումբ է ստեղծելու, որպեսզի  Brexit-ից հետո համաձայնագիր պատրաստի Հնդկաստանի հետ: tass.ru-ի փոխանցմամբ` նախարարը հայտարարել է, որ իրենք ներկայումս որոշել են ստեղծել աշխատանքային խումբ Հնդկաստանի հետ առևտրային հարաբերությունների ստեղծման և առևտրային խոչընդոտների հաղթահարման համար:
 
Աղբյուրի տեղեկացմամբ` Մեծ Բրիտանիան պաշտոնապես չի կարող առևտրային գործարքները համաձայնեցնել այլ երկրների հետ այնքան ժամանակ, քանի դեռ չի լքել Եվրամիությունը: 
Նշվում է, որ հուլիսի 23-ին Եվրամիության կազմում Մեծ Բրիտանիայի հետագա անդամակցության հետ կապված հանրաքվեում 51,9 տոկոսով հաղթել էին  Brexit-ի կողմնակիցները: 
Քվեարկության արդյունքում վարչապետ ընտրված Թերեզա Մեյը խոստացել է իրականացնել իր ժողովրդի ցանկությունը և երկիրը դուրս հանել Եվրամիության կազմից, միաժամանակ ձգտելով այդ գործընթացից օգուտներ քաղել: Նա նաև հասկացրել էր, որ Միացյալ Թագավորությունը շարունակելու է լիարժեք դեր խաղալ որպես ԵՄ անդամ պետություն, մինչև եվրոպական հասարակության կազմից պաշտոնապես դուրս գալը:  
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play