ՀՀ նախագահ. Կարեն Կարապետյանը ալիքը առաջ կտանի


ՀՀ նախագահ. Կարեն Կարապետյանը ալիքը առաջ կտանի

  • 09-09-2016 08:19:09   | Հայաստան  |  Քաղաքական

ՀՀ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ ՍերԺ Սարգսյանն այսօր ասել է, որ «մենք դանդաղելու իրավունք չունենք եւ ոչ էլ ժամանակ»:
 
«Կարող եք էական փոփոխությունների սպասել առաջիկայում: Խոսքս իրականացվող քաղաքականությանն է վերաբերում, դրա առաջնահերթություններին, ձեռագրին, նպատակադրումներին` նաեւ նորացված Սահմանադրության պահանջներին համապատասխանեցման առումով: Որպես հետեւանք՝ անշուշտ կլինեն եւ կադրային փոփոխություններ: Փոփոխություններ կլինեն կառավարման համակարգի գրեթե բոլոր ոլորտներում` սկսած նախագահի աշխատակազմից մինչեւ դատաիրավական համակարգ», - ասել է նախագահը՝ հանդես գալով ՀՀԿ խորհրդի նիստում:
 
«Մենք բոլորս շատ լավ գիտենք Կարեն Կարապետյանի ունակություններն ու ոճը: Նա իսկապես կարող է առաջնորդել փոփոխությունների մեծ ալիքը Հայաստանում, հասարակությունը տանել դեպի նոր տնտեսական ու քաղաքական ազատություններ, կոտրել ամրացած կարծրատիպերը, տնտեսության շարժին հաղորդել նոր ճկունություն եւ այլն: Ես վստահ եմ՝ արդյունավետ աշխատելով, Կարեն Կարապետյանը կկարողանա դառնալ փոփոխությունների յուրօրինակ սիմվոլը Հայաստանում: Կկարողանա ապագա բոլոր զարգացումները տանել ՀՀ Սահմանադրությամբ կանխորոշված ուղով, այսինքն՝ ժամանակակից ուղով:
Անցած ժամանակահատվածում ես պարոն Կարապետյանի հետ երկար եմ զրուցել: Մենք քննարկել ենք շատ ու շատ հարցեր՝ տնտեսության զարգացմանը նոր թափ հաղորդելուց մինչեւ Հայաստանի հանրապետական կուսակցությանը նոր ոգի հաղորդելը: Այսինքն՝ գրեթե ամեն ինչի մասին: Ես ստացել եմ փոփոխությունների ալիքը վստահորեն առաջ տանելու պատրաստ մարդու դրական պատասխան, ես տեսել եմ վստահություն եւ որ ամենակարեւորն է՝ հավատ առ այն, որ դրված նպատակները իրատեսական են եւ իրականանալի են», - ասել է ՀՀ նախագահը:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play