Վլադիմիր Սոլովյովը Կարեն Կարապետյանի և Արմեն Սմբատյանի մասին


Վլադիմիր Սոլովյովը Կարեն Կարապետյանի և Արմեն Սմբատյանի մասին

  • 09-09-2016 08:25:41   |   |  Քաղաքական

«Կարեն Կարապետյանին անձամբ ճանաչելով մեծ համակրանքով եմ վերաբերվում նրան»։ Այս մասին Մոսկվայում Հայ-ռուսական անկախ տեղեկատվական կենտրոնի հետ զրույցում հայտարարել է անվանի հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը: «Կարենն ամենուր իրեն որպես մեծ պրոֆեսիոնալ է դրսևորել, նրա մարդկային հատկանիշները ևս ամենաբարձր գնահատականի են արժանի, և եթե այդ որոշումը /վարչապետի պաշտոնում նշանակումը – խմբ./ տեղի ունենա, կարելի կլինի դիտարկել Հայաստանի զարգացման դինամիկ աճ: Եկել է ժամանակը, երբ նոր դրայվ է անհրաժեշտ»: Պատասխանելով հարցին՝ իր ճանաչած հայերից ո՞ւմ դերակատարումը ևս կառանձնացներ, Վլադիմիր Սոլովյովը նշեց Արմեն Սմբատյանի անունը, ով Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպանն էր: «Նա իրո՛ք բացառիկ մարդ է, ով իր ինտելեկտով, ամենաբարձր մակարդակի անձնական կապերով արժանապատվորեն ներկայացնում է Հայաստանի շահերը Ռուսաստանում այժմ՝ ոչ ֆորմալ»,- ասաց Սոլովյովը՝ հավելելով, որ մեծ համակրանք է տածում Հայաստանի հանդեպ: 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play