Porsche-ն ներկայացրել է իր նոր հիբրիդային Panamera 4 E-Hybrid ավտոմեքենան


Porsche-ն ներկայացրել է իր նոր հիբրիդային Panamera 4 E-Hybrid ավտոմեքենան

  • 09-09-2016 19:42:51   | Գերմանիա  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Porsche ընկերությունը ներկայացրել է իր նոր հիբրիդային Panamera ավտոմեքենան, որն ստացել է Panamera 4 E-Hybrid անվանումը:
 
korrespondent.net-ի փոխանցմամբ` նորույթն ունի հոսանքով լիցքավորվելու հնարավորություն և ընդունակ է մեկ անգամյա լիցքավորվմամբ անցնել 50 կիլոմետր ճանապարհ: Մեքենայի ընդհանուր հզորությունը 462 ձիաուժ է, որն ապահովում են 2,9 լիտրանոց վեց մխոցանի տուրբո համակարգով աշխատող 330 ձիաուժ հզորությամբ շարժիչը և 136 ձիաուժով էլեկտրաշարժիչը: 
Panamera 4 E-Hybrid-ը 100 կմ/ժ արագություն կարող է զարգացնել 4,4 վայրկյանում, իսկ մեքենայի առավելագույն արագությունը կազմում է ժամում 277 կիլոմետր: 138 կմ/ժ-ից  ցածր արագություն զարգացնելու դեպքում մեքենան կարող է օգտագործել միայն էլեկտրաշարժիչը: 
Նշվում է, որ Panamera 4 E-Hybrid-ի արտահանումը մեկնարկելու է հաջորդ տարի: 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play