Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց. ցուցարարները պահանջում են ազատ արձակել «Սասնա Ծռեր»-ին և մյուս «քաղբանտարկյալներին» (տեսանյութ)


Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց. ցուցարարները պահանջում են ազատ արձակել «Սասնա Ծռեր»-ին և մյուս «քաղբանտարկյալներին» (տեսանյութ)

  • 13-09-2016 15:29:30   | Հայաստան  |  Հասարակություն



Մինչ ՀՀ Ազգային ժողովում կմեկնարկեր աշնանային նստաշրջանը, խորհրդարանի մուտքի մոտ Դեմիրճյան փողոցի կողմից հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ, ովքեր իրենց համերաշխությունն ու աջակցությունն էին հայտնում «Սասնա Ծռեր» խմբի առաջադրած պահանջներին, նաև դատապարտում նրանց նկատմամբ բռնաճնշումները և պահանջում ազատ արձակել բոլոր բանտարկյալներին: 
 
Բողոքի ակցիային մասնակցում էր ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, «Սասնա Ծռեր»-ի անդամների հարազատները, ինչպես նաև Պավել և Արամ Մանուկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը:
Ցուցարարների պնդմամբ` պատգամավորների պարտքն է աշնանային նստաշրջանում անդրադառնալ իրենց բնորոշմամբ քաղբանտարկյալների խնդրին, այդ թվում նաև «Սասնա Ծռեր»-ի անդամներին և առանց նախապայմանների ազատ արձակել նրանց: 
 
Մանրամասները` տեսանյութում
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play