Առանց պետական աջակցության` արևային տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում էական առաջընթաց չի ունենա. ամերիկահայ գիտնական (տեսանյութ)


Առանց պետական աջակցության` արևային տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում էական առաջընթաց չի ունենա. ամերիկահայ գիտնական (տեսանյութ)

  • 27-09-2016 12:37:23   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ



Եթե պետական աջակցություն չլինի, ապա արևային տեխնոլոգիաների ոլորտը  Հայաստանում էական առաջընթաց չի ունենա: Նման կարծիք «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ամերիկայում «Հայ ինժեներների և գիտնականների միության» նախկին նախագահ Էդիկ Աթոյանը:
 
Ըստ նրա` Հայաստանի համար արևային տեխնոլոգիաների կիրառությունը շատ կարևոր նշանակություն ունի, հատկապես այն առումով, որ այդ դեպքում անհրաժեշտություն չի առաջանա խոշոր գումարներ ծախսել էլեկտրականություն, նավթ ու գազ գնելու համար: 
Ամերիկահայ գիտնականի կարծիքով` էլեկտրականության, նավթի ու գազի գնման համար ծախսվող պետական գումարները կարելի է խնայել` դրանց հաշվին միաժամանակ աջակցելով բնակչությանն արևային տեխնոլոգիաներ գնելու և օգտագործելու հարցում:
Վերջինս  հույս ունի, որ նոր վարչապետն իր ծրագրում ուշադրություն կդարձնի արևային տեխնոլոգիաների մասայականացման խնդրին, ինչը հնարավորություն կտա մեծ թափով զարգացնել տնտեսության տարբեր ճյուղերը և հատկապես գյուղատնտեսությունը: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Մանրամասները` տեսանյութում 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play