Մյանմայի հնագույն մայրաքաղաքը հնարավոր է դառնա ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ


Մյանմայի հնագույն մայրաքաղաքը հնարավոր է դառնա ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ

  • 27-09-2016 17:37:07   | Ռուսաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
 
Մյանմայի հյուսիսում գտնվող հնագույն Պագան քաղաքը հնարավոր է ընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:  Այս մասին հայտնուոմ է Ռիա նովոստին՝ հղում անելով Ֆրանս պրեսին:
 
Մյանմայի հնագույն մայրաքաղաքը երկրի կարևորագույն սրբավայրերից մեկն է: Հնագույն քաղաքի տարածքում գտնվում է ավելի քան 2000 բուդդայական տաճար և այլ շինություններ:
 
«Հնարավորությունները շատ բարձր են»,- հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սարդար Ումար Ալամը՝ մեկնաբանելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում քաղաքի ընդգրման հնարավորությունը:
 
Հայտը կքննարկվի 2017 թվականին: Եթե հավանության արժանանա, Պագան կդառնա ՅՈՒՆԵՍԿՕ-ի  օբյեկտ 2019-ին:
 
Օգոստոսին Մյանմայում տեղի էր ունեցել երկրաշարժ, որի  հետևանքով վնասվել էին Պագանի տարածքում գտնվող ճարտարապետական  ավելի քան 400 հուշարձան: Հիմնական շինությունների վերականգնման համար անհրաժեշտ է մոտ երկու տարի: Վերականգնողական աշխատանքների ընդհանուր արժեքը գնահատվում է 12 միլիոն դոլար:
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play