ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ընդունել է Ռ. Գոնելլիի գլխավորած պատվիրակությանը


ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ընդունել է Ռ. Գոնելլիի գլխավորած պատվիրակությանը

  • 29-09-2016 12:43:53   | Հայաստան  |  Մշակույթ

  ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանն ընդունել է Իտալիայի արտաքին գործերի նախարարության համագործակցութան զարգացման գոր¬ծակալության փորձագետ, ճարտարապետ Ռիտա Գոնելլիի գլխավորած պատ¬վիրա¬կությանը, որը Հայաստան է ժամանել հայ-իտալական մշակութային համա-գործակցության շրջա¬նակում «Հուշարձանների վերականգնման տարա¬ծա¬շր¬ջանային կեն¬տրոնի» ստեղծ¬ման և մշակութային ժառանգության պահպանության ոլորտի մասնագետների վերապատրաստման նոր ծրագիր սկսելու կապակցությամբ: 
 
     Պատվիրակության կազմում են «Մշա¬կութային ժառանգու¬թյան պահպանումը Հա¬յաստանում» ծրագրի ղեկավար Գայանե Կազնատին և Միլանի պոլիտեխնիկի դասախոս Մարիաքրիստինա Ջամբրունոն: Պատվիրակության ղեկավարը շնորհավորել է Արմեն Ամիրյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթելով բեղուն աշխատանքային գործունեություն:
     Ողջունելով հյուրերին, նախարար Ա. Ամիրյանը շնորհակալություն է հայտնել Իտալիայի կառավարությանը՝ 2011-2014 թթ. համատեղ իրականացրած «Մշակութային ժառանգու¬թյան պահպանումը Հայաստանում» ծրագրի կապակցությամբ: Նախարարը նշել է, որ մշակութային ժառանգության պահպանության ոլորտում իտալացի մասնագետների փորձն անչափ կարևոր է և հան¬դիսանում է երկու երկրների մշակութային համա¬գոր¬ծակ¬ցության հիմնական բա-ղադրիչներից մեկը: Կարևորելով ծրագրի իրականացման արդյունքում հուշարձանների վերականգման տարածաշրջանային նոր կենտրոն հիմնելու գաղափարը, Ա. Ամիրյանը պատվիրակության անդամների հետ քննարկել է կենտրոնի ստեղծմանն առնչվող մի շարք հարցեր:
     Հանդիպման ավարտին, նախարար Ա. Ամիրյանը, «Մշա¬կութային ժառանգության պահ¬պանումը Հայաստանում» ծրագրի ղեկավար Գայանե Կազնատիին հանձնել է ՀՀ նախագահի կողմից ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ շնորհված բարձր պարգևը` «Մովսես Խորենացի» մեդալը: 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play