Գրիմ եղբայրների հերոսները Թումանյանի թանգարանում են. բացվել է «Հեքիաթների աշխարհում» ինտերակտիվ ցուցահանդեսը


Գրիմ եղբայրների հերոսները Թումանյանի թանգարանում են. բացվել է «Հեքիաթների աշխարհում» ինտերակտիվ ցուցահանդեսը

  • 01-10-2016 16:25:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հովհաննես Թումանյանի թանգարանում  հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել Գյոթե-ինստիտուտի կազմակերպած «Հեքիաթների աշխարհում» ինտերակտիվ ցուցահանդեսի բացումը: «Հեքիաթների աշխարհում» ցուցահանդեսը Գյոթե-ինստիտուտի նվերն է  Հ. Թումանյանի թանգարանին, և բացման հետ միասին տեղի է ունեցել հանձնման հանդիսավոր արարողությունը:
 
Կազմակերպիչների հավաստմամբ` ցուցահանդեսը հետաքրքիր կլինի ոչ միայն երեխաներին, գերմաներեն լեզվի մասնագետներին, այլև ճարտարապետությամբ, դիզայնով զբաղվողների համար:
«Հեքիաթների աշխարհում» ցուցահանդեսը աշխարհի մի շարք երկրներում ներկայացվելուց հետո ապրիլից Հայաստանում է: Սկզբում ցուցահանդեսը հյուրընկալվել է Ճամբարակի Թիվ 1 դպրոցում, որը Գյոթե Ինստիտուտի գործընկեր դպրոցներից է, իսկ հիմա այն արդեն Երևանում է՝ Հ. Թումանյանի թանգարանում, որտեղ էլ հիմնովին կմնա՝ որպես Գյոթե Ինստիտուտի նվեր:
Հ. Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի խոսքերով, ամենևին էլ պատահական չէ, որ հենց իրենց թանգարանն են հարմար գտել այս ցուցահանդեսը կազմակերպելու համար, ու հեքիաթների թափառող հերոսները Գերմանիայից՝  Գրիմ եղբայրների հայրենիքից բերել են Թումանյանի հայրենիք:
Հայտնի է, որ Հ. Թումանյանը Գրիմ եղբայրների հեքիաթների լավագույն թարգմանիչն է: 1812թ. առաջին գերմաներեն հրատարակությունից 101 տարի անց` 1913-ին, նա ձեռնարկել է 9 հեքիաթի թարգմանությունը և այդ ամենն արեց բացառիկ տաղանդով:  
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը կարևորել է այսօրինակ ինտերակտիվ ցուցահանդեսների կազմակերպումը, քանի որ ներկայումս դասական ցուցահանդեսների կողքին կարիք կա նոր մոտեցումների:
Ցուցահանդեսի բացմանը հանդես եկավ նաև գերմանական «Գալի» ինտերակտիվ թատրոնը:
 
 
Լուսանկարները՝ Տաթև Ավետիսի
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play