Ինչ են խոսում մարդիկ Ամուլսարի հանքի մասին․ ՀԲՃ (Տեսանյութ)


Ինչ են խոսում մարդիկ Ամուլսարի հանքի մասին․ ՀԲՃ (Տեսանյութ)

  • 04-10-2016 15:31:40   | Սյունիքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն



2016 թվականի հոկտեմբերի 2-ին Մաշտոցի պուրակում անցկացվեց Vegan Fest Yerevan ամենամյա չորրորդ փառատոնը, որի մասնակիցները խոսեցին նաև Ամուլսարի ոսկու հանքավայրի վտանգավոր հետևանքների և այդ աղետաբեր ծրագրի դադարեցման անհրաժեշտության մասին։ Հնչեցին գործնական քայլեր անելու տարբեր առաջարկներ, բաժանվեցին տեղեկատվական թերթիկներ՝ հստակ առաջարկներով, թե այս խնդիրը հանրայնացնելու ուղղությամբ ինչ պարզ քայլեր է կարող անել մեզանից յուրաքանչյուրը։
 
Իսկ որպես առաջին պարզ քայլ առաջարկում ենք Սևանի, Ջերմուկի, ինչու չէ նաև Հայաստանի ապագայի և էկոլոգիական անվտանգության մասին մտահոգ բոլոր մարդկանց, անպայման անցնել այս հղումով, ծանոթանալ խնդրի ամբողջական պատկերին, միանալ ստորագրահավաքին և հնարավորինս տարածել Ամուլսարի ծրագրի դադարեցման կոչը։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն