ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ընդունել է հայ-չեխական արշավախմբի անդամներին


ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ընդունել է հայ-չեխական արշավախմբի անդամներին

  • 04-10-2016 17:22:30   | Հայաստան  |  Մշակույթ

Ս. թ. հոկտեմբերի 4-ին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ընդունել է հայ-չեխական համատեղ արշավախմբի անդամներին: Պատվիրակության հայկական կողմը ներկայացրել է արշավախմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ողջունել է հյուրերին և կարևորել բնագավառում միջազգային համագործակցության փորձը: Նախարարը բարձր է գնահատել այս ոլորտում հայ-չեխական համատեղ ծրագիրը և հույս հայտնել, որ այն կկրի շարունակական բնույթ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հնագիտության ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք հարցեր:
 
     Նշենք, որ հայ-չեխական արշավախմբի աշխատանքները մեկնարկել են 2016 թվականի սեպտեմբերին, ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ Արմավիրի մարզպետարանի և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջև 2015 թվականին ձեռք բերված համաձայնությամբ: Արշավախմբի նպատակն է ՀՀ Արմավիրի մարզի հնագիտական հուշարձաններում իրականացնել գեոֆիզիկական հետազոտություններ: Այս տարվա հետազոտություններն ընդգրկում են Արմավիրի մարզի մի շարք հնավայրեր («Խանջյան բլուր» և «Աղվեսի ղռեր» բնակատեղիներ, Լեռնամերձի հնագիտական համալիր, Արգիշտիխինիլի և Հին Արմավիր քաղաքատեղիների միջև ընկած տարածք): 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play