Գլոբալ ԿՍՊ օր Գրանթ Թորնթոնում


Գլոբալ ԿՍՊ օր Գրանթ Թորնթոնում

  • 06-10-2016 15:01:40   | Հայաստան  |  Կազմակերպություններ

 
Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի Գլոբալ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության օրվա շրջանակներում Գրանթ Թորնթոն Հայաստանի աշխատակիցները այցելեցին  Երևանի «Օրրան» ցերեկային խնամքի կենտրոն: Լինելով բարեգործական հասարակական կազմակերպություն՝ «Օրրանը»  կրթական, մշակութային, սոցիալական, հոգեբանական և բժշկական աջակցություն է տրամադրում սոցիալապես խոցելի ընտանիքների երեխաներին և անօգնական ծերերին: 
 
Գրանթ Թորնթոնի աշխատակիցները հետաքրքիր և հագեցած օր անցկացրեցին կենտրոնում՝ կազմակերպելով միջոցառում, որտեղ երեխաները մեծ խանդավառությամբ կատարեցին ուրախ երգեր, պատրաստեցին հետաքրքրաշարժ ներկայացումներ՝ ընկերության, համերաշխության, հավասարության թեմաներով, ինչպես նաև ոգևորությամբ ընդունեցին ընկերության աշխատակիցների պատրաստած նվերները:
Յուրաքանչյուր տարի Գլոբալ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության օրը Գրանթ Թորնթոնի աշխատակիցները ողջ աշխարհում մասնակցում են բարեգործական միջոցառումների՝ պատրաստակամություն ցուցաբերելով փոփոխություններ իրականացնել իրենց տեղական համայնքներում: 
Գրանթ Թորնթոն Հայաստանի տնօրեն-բաժնետեր Գագիկ Գյուլբուդաղյանը մեկնաբանում է. «Լինելով սոցիալապես պատասխանատու ընկերություն՝ Գրանթ Թորնթոնը մշտապես խրախուսում է իր աշխատակիցներին  մասնակցելու բարեգործական նախաձեռնությունների: Մենք պարտավոր ենք մեր ներդրումն ունենալ տեղական համայնքների զարգացման գործում, քանի որ գիտակցում ենք, որ յուրաքանչյուր ընկերություն իր գործունեությամբ կարող է ազդեցություն ունենալ հասարակության և շրջակա միջավայրի վրա: Կարծում եմ, Գլոբալ ԿՍՊ օր կազմակերպելը հիանալի մտահաղացում է, քանի որ հնարավորություն է տալիս ներկայացնել ԿՍՊ գործունեությունը, դրանով իսկ խրախուսելով այլ ընկերություններին, որպեսզի նրանք ևս դրսևորեն Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և մասնակցություն ցուցաբերեն տարբեր բարեգործական ծրագրերին»:
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play