ԵրևանԱՐՏ. «Մեկ կտավ Երևանիս» գեղանկարչական միջոցառում` Սարյան պուրակում


ԵրևանԱՐՏ. «Մեկ կտավ Երևանիս» գեղանկարչական միջոցառում` Սարյան պուրակում

  • 08-10-2016 13:37:07   | Հայաստան  |  Մշակույթ

Երևանյան մշակութային անկյուններից մեկում` Սարյան պուրակում, «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության համատեքստում բացվել է ԵրևանԱՐՏ. «Մեկ կտավ Երևանիս» գեղանկարչական միջոցառումը: 
 
Ողջ օրվա ընթացքում Սարյան պուրակում ստեղծագործ երիտասարդները կնկարեն մեկ կտավ՝ նվիրված Երևանի ծննդյան օրվան` իրենց բոլոր պատկերացումները մեկտեղելով մեկ կտավի վրա և արտացոլելով մեր հնամենի մայրաքաղաքի բազմերանգությունն ու երևանյան իրականությունը: 
Ծրագրի շրջանակում գեղանկարչական ժանրը նախընտրողներն այստեղ ևս հագեցած ընտրություն կունենան, իսկ զուգահեռաբար ընթացող թեմատիկ հավաքածուներով համալրված ցուցահանդեսը ներկաների համար կբացահայտի երևանյան գեղանկարչության լավագույն ավանդույթները:
 
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play