«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի փայլուն համերգները Եվրոպայում՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին


«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի փայլուն համերգները Եվրոպայում՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին

  • 13-10-2016 18:36:02   | Հայաստան  |  Մշակույթ

ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ, Դանիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում և Բելգիայում ՀՀ դեսպանությունները համատեղ՝ ս. թ. սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 1-ը  կազմակերպել էին «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի համերգները եվրոպական մի շարք քաղաքներում: Համերգները նվիրված էին ՀՀ անկախության 25-ամյակին և կրում էին «Անկախության սերունդ» խորագիրը:
 
     Ս. թ. հոկտեմբերի 13-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում  տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի եվրոպական շրջագայություններին: Մամուլի ասուլիսին մասնակցում էին Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Տիգրան Հեքեքյանը, երգչախմբի անդամները և ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Սվետլանա Սահակյանը: Նախարարության պատասխանատուն իր խոսքում  նշել է. «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը մեր անկախության ձեռքբերումներից է: Մեզ համար մեծ պատիվ է, որ «Անկախության սերունդն» արժանավույնս և բարձր է ներկայացնում նորանկախ Հայաստանի մշակույթը արտերկրում, հանդիսանալով՝ յուրօրինակ դեսպաններ: ՀՀ մշակույթի նախարարությունը մշտապես կանգնած է երգչախմբի  կողքին, աջակցում է բոլոր նախագծերի իրականացմանը  և պատրաստ է հետագայում ևս իր աջակցությունը բերել նմանօրինակ նախագծերի իրականացմանը»: 
     Տեղեկացնենք, որ երգչախումբը 9 համերգով հանդես է եկել Դանիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում և Բելգիայում. սեպտեմբերի 18-ին, 19-ին և 20-ին՝ Կոպենհագեն, Հերնինգ և Հասլև քաղաքներում (Դանիա), սեպտեմբերի 22-ին, 23-ին և 25-ին «Փոքրիկ երգիչները» իրենց անզուգական կատարումներով հանդես են եկել Բեռլինի ֆիլհարմոնիկ համերգասրահում, Կարլսրուհե քաղաքի պատմական ամրոցի համերգասրահում և Հալլեի Մայր տաճարում: Սեպտեմբերի 22-ի համերգը կայացել է Գերմանիայում հայ մշակույթի օրերի շրջանակներում` Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարների հովանու ներքո: Սեպտեմբերի 28-ին և 30-ին «Հայաստանի Փոքրիկ երգիչները» հանդես են եկել` Հաագայի արվարձան Ռայսվայկում և Մաստրիխտի Սբ Կարապետ եկեղեցում: Երգչախումբն իր շրջագայությունն ավարտել է հոկտեմբերի 1-ին` հանդես գալով Բրյուսելի Սբ Միշել Մայր տաճարում: Երգչախմբի երգացանկում տեղ էին գտել վաղ դարաշրջանի և միջնադարի  հայկական շարականներ ու ժողովրդական  երգերի մշակումներ (Մաշտոց, Խորենացի, Կոմիտաս), կոմպոզիտորներ Ռոբերտ Պետրոսյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ստեփան Շաքարյանի, Դավիթ Հալաջյանի, ինչպես նաև Ուիլյամ Բըրդի, Ջիովանի Պերգոլեզիի, Ջուզեպպե Վերդիի, Կլոդ Դեբյուսիի, Ռոբերտ Շումանի,  Սերգեյ Պլեշակի, Ռիչարդ Ռոջերսի, Ջո Գարլընդի, Դեյվիդ Մըկինթայըրի, Իռվինգ Բեռլինի հոգևոր, դասական, ժամանակակից և ջազային ստեղծագործությունները: որոնց կատարումներն արժանացան հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։ Համերգներին ներկա էին արտերկրի պետական բարձրաստիճան այրեր, օտարերկրյա դիվանագետներ, միջազգային պատվիրակություններ, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ, երգչախմբային արվեստի սիրահարներ: Ահա նրանցից մի քանիսի կարծիքները.
 
«Աշխարհի լավագույն բեմերը նվաճած հայաստանյան մանկապատանեկան երգչախումբը` Հայաստանի փոքրիկ երգիչները, լինելով Հայաստանի Հանրապետության հասակակիցը, լավագույն օրինակն է հայ ժողովրդի ձգտման` խաղաղ և ներդաշնակ աշխարհում ապրելու և ստեղծագործելու»:
Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյան
 
«Մեր հրաշք երեխաների կարկաչուն ու զուլալ ձայները գերագույն հաճույք պարգևեցին` մեկ անգամ ևս փաստելով հայ ժողովրդի անսպառ տաղանդի և հայ ժողովրդի փայլուն ապագայի մասին: Շնորհակալություն եմ հայտնում Մաեստրո Հեքեքյանին` հայ ժողովրդի աճող սերնդին գեղեցիկ ու հոգեպես հարուստ դաստիարակելու գործն իր կյանքի նպատակը դարձնելու համար»:
Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի դեսպան Ձյունիկ Աղաջանյան
 
«Այս տաղանդաշատ երեխաները Հայաստանի յուրօրինակ մշակութային դեսպաններ են»:
ԳԴՀ կառավարության հատուկ հանձնակատար, Արևելյան գործընկերության
երկրների հետ հարաբերությունները համակարգող Գերնոտ Էրլեր
 
«Ես երբևէ նման մաքրագույն և գեղեցիկ կատարումներ չէի լսել: Դուք ստիպեցիք ինձ առնվազն 50 րոպե արտասվել»:
Մարտին Օլսեն, «Միդվեսթ» աղջիկների երգչախմբի տնօրեն
 
«Շնորհակալ ենք այս հիանալի համերգի համար: Դա միայն երաժշտություն չէր, դուք այս երեկո պատմեցիք մեզ մի երկար և շատ կարևոր պատմություն Հայաստանի մասին»:
Փիթեր Արենդտ (խմբավար, երգեհոնահար)
 
«Այսօրվա համերգը ապացուցեց, որ մենք իսկապես աշխարհին ասելիք ունենք և՛ որպես հայ երաժշտության քարոզիչներ և՛ որպես հայ երաժշտության տարբեր գույներն ու դարաշրջանները ներկայացնողներ: Ես շատ հուզված եմ և հիացած: Պարգևեցիք մեծ երջանկություն այս հեռավոր հյուսիսային երկրում՝ եվրոպայի կենտրոնում, տաք հայկական ջերմություն բերեցիք ձեզ հետ»: 
 
Ստեփան Ստեփանյան, Բրյուսելի սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play