Ադրբեջանցի հյուպատոսը բողոքի նամակ է հղել «Los Angeles<br /> Times» պարբերականին<br />


Ադրբեջանցի հյուպատոսը բողոքի նամակ է հղել «Los Angeles
Times» պարբերականին

  • 10-02-2010 20:30:00   | ԱՄՆ  |  Քաղաքական
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Էլին Սուլեյմանովը բողոքի նամակ է ուղղել հեղինակավոր «Los Angeles Times» պարբերականին: Այս մասին «ԱՊԱ» լրատվական գործակալությանը հաղորդել է Ադրբեջանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը: Բարձրացրած աղմուկի պատճառը այս անգամ դեկտեմբերի 13-ին թերթի կողմից կազմակերպվելիք ճանապարհորդությունների եւ արկածների ցուցահանդեսն է: Հավելենք, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը այդ ցուցահանդեսում կներկայանան համատեղ` «Բարի գալուստ Հայաստան» խորագրով:
Նոյյան տապան  -   Քաղաքական