«Կասպերսկի Լաբորատորիա»-ն իրականացրել է ՀՀ պետական հատվածի կիբեռանվտանգության ամրապնդմանը նպաստող նախագիծ


«Կասպերսկի Լաբորատորիա»-ն իրականացրել է ՀՀ պետական հատվածի կիբեռանվտանգության ամրապնդմանը նպաստող նախագիծ

  • 17-10-2016 13:57:39   | Հայաստան  |  Կազմակերպություններ

 Համակարգչային անվտանգության միջազգային առաջատար «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերությունը ՀՀ կառավարության հետ համագործակցության շրջանակներում իրականացրեց Հայաստանի պետական հատվածի կիբեռանվտանգության ամրապնդմանը միտված հերթական նախագիծը. երկրի ուժային և այլ գերատեսչությունների կիբեռանվտանգության և հարակից ոլորտների .... մասնագետներ մասնակցում են ընկերության կազմակերպած սեմինարին, որը հոկտեմբերի 16-17-ն անցկացվում է «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոնի նիստերի դահլիճում։ 
 
Ոլորտի արդիական թեմաները նրանց ներկայացնում են «Կասպերսկի Լաբորատորիա»-ի առաջատար փորձագետները։ Սեմինարի առաջին օրն ընկերության թրեյնինգների նախապատրաստման և անցկացման խմբի ղեկավար Ալեքսանդր Պավլովը հանդես եկավ «Վնասաբեր ծրագրային ապահովման (ԾԱ) պատմությունը։ Վնասաբեր ԾԱ-ի դասակարգումը։ Հակավիրուսային պաշտպանության մեթոդները։ Միջադեպերի հետաքննություն», «Համակարգչային անվտանգության արդիական սպառնալիքներ (բոտնետեր, DDoS-գրոհներ, շարժական սարքերի սպառնալիքներ, սպամ, սոցիալական ինժեներիա,  գրոհներ առցանց-բանկինգի վրա, թիրախային գրոհներ, կիբեռզենք)» և «Տեղեկատվության կրիպտոգրաֆիկ պաշտպանություն։ Ծածկագրիչներ և դրանցից պաշտպանությունը» դասախոսություններով։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի ուսուցման համակարգերի մշակման մենեջեր Արթուր Պակուլովը ներկայացրեց «Ռեվերս-ինժինիրինգի մեթոդները։ Կոդի ստատիկ և դինամիկ վերլուծություն» թեման, ինչպես նաև սեմինարի մասնակիցների հետ անցկացրեց «Վնասաբեր ԾԱ-ի աշխատանքի ալգորիթմի վերականգնում կոդի ստատիկ և դինամիկ վերլուծության մեթոդներով» խորագրով գործնական աշխատանքը։
ՀՀ ուժային կառույցների կիբեռանվտանգության սեմինարի երկրորդ օրը «Կասպերսկի Լաբորատորիա»-ի նախավաճառքային աջակցության բաժնի ղեկավար Բուլատ Սիրաևը ներկայացրեց «Թիրախային գրոհներ։ Kaspersky Anti-Targeted Attack Platform։ Ծառայություններ» և «Աշխատանքային կայանների պաշտպանության համալիր համակարգ և Kaspersky Private Security Network մասնավոր ամպ», իսկ Kaspersky DDoS Prevention նախագծի մենեջեր Ալեքսեյ Կիսելևը՝ «Պաշտպանություն DDoS-գրոհներից» դասախոսությունները։ Օրակարգում են նաև ընկերության կորպորատիվ կիբեռանվտանգության ուղղության ղեկավար Գեորգի Շեբուլդաևի «Կրիտիկական կարևոր ենթակառուցվածքների պաշտպանությունը։ Kaspersky Industrial CyberSecurity» և նախավաճառքային աջակցության ճարտարագետ Ալեքսեյ Գորելկինի «Տվյալների մշակման կենտրոնների պաշտպանություն» թեմաներով դասախոսությունները։  Ալեքսեյ Գորելկինը կվարի նաև ՏՏ-անվտանգության ոլորտում տարբեր հիմնախնդիրների լուծման հմտությունների ձևավորմանը նպաստող գործարար խաղը։
 «Ինչպես ցույց տվեց սեմինարի ընթացքը, ՀՀ ուժային և այլ գերատեսչություններում գիտակցում են, որ ոչ բարեկամ հարևաններով շրջապատված Հայաստանը պարտադրված է դիմագրավելու դրանց վտանգավոր կիբեռսպառնալիքներին։ Կարևոր է նաև միշտ պատրաստ լինել միջազգային  կիբեռհանցավորության գրոհներին, որոնց նպատակներից է պետական գաղտնիքների, մտավոր սեփականության գողությունը։ Համոզված եմ, որ սեմինարը խիստ օգտակար էր մասնակիցների համար, որոնք երկօրյա դասախոսությունների և քննարկումների ժամանակ ստացված գիտելիքների հավուր պատշաճի կօգտագործեն իրենց պետական կառույցներում կիբեռանվտանգության համակարգերն ավելի հուսալի դարձնելու համար»,- նշեց Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի  ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։
 
 «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության հայաստանյան ներկայացուցչություն
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play