Ինչպե՞ս է որոշվում աղբամանների տեղադրման վայրը. պարզաբանում է «Սանիթեքը»


Ինչպե՞ս է որոշվում աղբամանների տեղադրման վայրը. պարզաբանում է «Սանիթեքը»

  • 18-10-2016 16:59:43   | Հայաստան  |  Կազմակերպություններ

 
 «Սանիթեք» ընկերությանն ուղղված հարցումներում և մամուլի հրապարակումներում Երևանի բնակիչները հաճախ բարձրաձայնում են աղբամանների տեղադրման վայրի անհարմարության մասին և խնդրում են «Սանիթեք» ընկերությանը տեղափոխել  այս կամ այն հասցեում գտնվող աղբամանը: 
 
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ աղբամանների տեղադրման վայրը տվյալ վարչական շրջանում քարտեզագրվում է նախապես: Մասնավորապես, ամեն վարչական շրջանում «Սանիթեք» ընկերության ծառայությունների մեկնարկից առաջ տվյալ վարչական շրջանի կոմունալ ծառայության հետ համատեղ է որոշվում  աղբամանների տեղադրման վայրը: Ոստի, «Սանիթեք» ընկերությունը իրավասու չէ փոխելու աղբամանների՝ նախապես հաստատված վայրը առանց վարչական շրջանների պատասխանատուների թույլտվության: Այնուհանդերձ, այս հարցով ստացված բոլոր դիմումները «Սանիթեք» ընկերությունը վերահասցեագրում է համապատասխան վարչություններին և նրանց հետ համագործակցելով՝ հնարավորության դեպքում ընդառաջ է գնում բնակիչների դիմումներին և որոշ դեպքերում աղբամանների տեղադրման վայրը փոխվում է:
Նշենք նաև, որ քաղաքացիների կողմից աղբամանների ինքնակամ տեղափոխման դեպքում լրացուցիչ խնդիրներ են առաջ գալիս ինչպես աղբահանության պատշաճ իրականացման, այնպես էլ մյուս քաղաքացիներին անհարմարություն պատճառելու առումով: Ուստի ընկերությունը հորդորում է բնակիչներին աղբամանների տեղափոխությունը համաձայնեցնել «Սանիթեք» ընկերության և տվյալ վարչական շրջանի կոմունալ ծառայության վարչության հետ:
«Սանիթեք» ընկերությունը Երևան քաղաքի 11 վարչական շրջաններից ամսեկան 695.408 կգ աղբ է հավաքվում (Տե՛ս կից ինֆոգրաֆիկան): 
11 վարչական շրջաններից, որտեղ տեղադրված են «Սանիթեք» ընկերության շուրջ 8000 աղբամաններ, աղբահանությունն իրականացվում է շաբաթվա 7 օրերին՝ 24 ժամյա ռեժիմով: 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play