Փախստականներն անկարգություններ են իրականացրել Մադրիդի կենտրոնում գտնվող ճամբարում


Փախստականներն անկարգություններ են իրականացրել Մադրիդի կենտրոնում գտնվող ճամբարում

  • 19-10-2016 12:06:13   | Իսպանիա  |  Հասարակություն

Շուրջ 20 միգրանտներ, որոնք գտնվել են Մադրիդում օտարերկրացիների  համար նախատեսված կենտրոնում, չորեքշաբթի գիշերը բարձրացել են շենքի տանիք և սկսել են կոչեր հնչեցնել` պահանջելով ազատություն և արժանապատիվ վերաբերմունք:
Interfax.ru-ի փոխանցմամբ` նույն այդ ժամանակահատվածում ներսում գտնվողները սկսել են անկարգություններ իրականացնել: 
Նշվում է, որ դեպքի վայր են ժամանել ոստիկանական ուժեր, փրկարարներ, ինչպես նաև Ներքին գործերի ներկայացուցիչներ, ովքեր փորձել են բանակցություններ վարել ցուցարարների հետ:
Անկարգությունների արդյունքում տուժածների և փախուստի դիմածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play