Տեղեկատվական տեխնոլոգիաների և մշակույթի համագործակցության հեռանկարները
28-10-2016 16:27:58 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամները հանդիպեցին ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանի հետ, ով կիսվեց Հայաստանի մշակույթի ոլորտը բարելավելուն ուղղված իր նորարարական մոտեցումներով և ծրագրերով։
Կարևորելով մշակույթի ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների դերը՝ կողմերը քննարկեցին միության անդամներին որպես ոլորտի փորձագետներ ներգրավելու հնարավորությունը: Ընդգրկվելով տարբեր հանձնաժողովներում և մասնագիտական խորհուրդներում միությունը հնարավորություն կունենա աջակցել նոր ծրագրերի իրականացմանը։
Հանդիպման ընթացքում ձեռք բերվեց համաձայնություն ստորագրել փոխըմբռնման հուշագիր, որը նախադրյալներ կստեղծի համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված գործնական քայլերի իրականացման համար:
Հիշեցնենք, որ ՏՀՏ գործատուների միությունը արդեն իսկ ստորագրել է փոխըմռնման հուշագիր ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ։ Միության անդամ կազմակերպությունների և ՀՀ կրթության և գիտության նախարարության համատեղ ջանքերի շնորհիվ մի շարք ավագ դպրոցներում իրականացվում է ՏՀՏ առարկաների խորացված դասավանդման ծրագիր։
Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միություն