Իրաքի ռազմաօդային ուժերը Մոսուլում ոչնչացրել են ԻՊ հարյուր ահաբեկչի


Իրաքի ռազմաօդային ուժերը Մոսուլում ոչնչացրել են ԻՊ հարյուր ահաբեկչի

  • 02-11-2016 12:38:12   | Իրաք  |  Հասարակություն

Իրաքի կառավարական ուժերը Մոսուլ քաղաքում հասցված ավիահարվածների ընթացքում ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շուրջ 100 զինյալների:
 
tass.ru-ի փոխանցմամբ` իրաքյան F-16 կործանիչները հարվածներ են հասցրել զինյալների հինգ դիրքերի, այդ թվում նաև քաղաքի կենտրոնում տեղակայված ԻՊ շտաբներից մեկի ուղղությամբ: 
Նշվում է, որ կառավարական զորքերը հաջողությամբ են գործում արևելյան և հարավային ուղղություններով այն ժամանակ, երբ շիական կամավորական ստորաբաժանումները առաջ են շարժվում արևմտյան ճակատում: Իրաքյան բանակն ազատագրել է Մոսուլի մոտակայքում գտնվող 11 բնակավայրեր, ինչպես նաև վերահսկողություն է սահմանել արևելյան Կոկջալ շրջանի վրա: 
Հիշեցնենք, որ ԻՊ-ից Մոսուլի ազատագրման ցամաքային գործողություններն սկսվել են հոկտեմբերի 17-ի առավոտյան: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն