Հալեպում զինյալները գումար են պահանջում խաղաղ բնակիչներից մարդասիրական միջանցքներով քաղաքից դուրս թողնելու համար


Հալեպում զինյալները գումար են պահանջում խաղաղ բնակիչներից մարդասիրական միջանցքներով քաղաքից դուրս թողնելու համար

  • 02-11-2016 13:10:56   | Սիրիա  |  Հասարակություն

Հալեպում ահաբեկիչները խաղաղ բնակիչների համար գին են սահմանել քաղաքից մարդասիրական միջանցքով դուրս գալու դեպքում: «Ջեյշ ալ Ֆաթհ» գլխավոր ռազմական խորհրդի անունից տարածված թերթիկների վրա նրանք 150 հազար սիրիական լիրա են սահմանել յուրաքանչյուր անձի համար քաղաքից դուրս գալու դեպքում:  
 
tass.ru-ի փոխանցմամբ` տեքստում, մասնավորապես, նշվում է. « Մեր ղեկավարությունը քաջ քիտակցում է սիրիական ռազմական բանակի կողմից Հալեպի շրջափակման հետևանքով և ավիահարվածների պատճառով խաղաղ բնակիչների տառապանքների աստիճանը: Մեր եղբայրների հետ խորհդակցությունից հետո մենք թույլ կտանք 14-ից 55 տարեկան բնակիչներին դուրս գալ քաղաքից այն պայմանով, որ յուրաքանչյուրը կվճարի 150 հազար սիրիական լիրա, որը կօգտագործվի մեր եղբայրներին ռազմաճակատում օգնելու համար»:
Հալեպի արևելյան հատվածում մնացած բնակիչների մեծ մասի համար դա ուժերից վեր գումար է, քանի որ այնտեղի բնակչությունը չունի ոչ սնունդ, ոչ խմելու ջուր:  
Խաղաղ բնակիչների շրջանում զոհերից խուսափելու համար սիրիացի և ռուս զինվորականները ստեղծել են ութ մարդասիրական միջանցք, որոնցով խաղաղ բնակիչները և զինյալները կարող են դուրս գալ Հալեպի շրջափակված հատվածներից: Միջանցքները գործում են շուրջօրյա:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն