ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսել է iPhone 7-ի վաճառքը


ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսել է iPhone 7-ի վաճառքը

  • 02-11-2016 15:24:29   | Հայաստան  |  Կազմակերպություններ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսում է iPhone 7 սմարթֆոնի վաճառքը, որն առայժմ կարելի է գնել բացառապես Արգիշտի 4/1 սպասարկման կենտրոնում: Սմարթֆոնի գինը 439 900 դրամ է:
 
Ցանկության դեպքում հեռախոսը կարելի է ձեռք բերել նաև ապառիկ:
 
«Մեր ընկերությունը շարունակում է իր բաժանորդներին առաջարկել ամենանորարարական ապրանքներն ու ծառայությունները: Այս օրերի ամենապահանջարկված սմարթֆոններից մեկը՝ iPhone7-ը, այժմ կարելի է ձեռք բերել ՎիվաՍել-ՄՏՍ-ում: Սա ևս մեկ հիանալի առիթ է վայելելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի գերարագ 4G ցանցի հնարավորությունները»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը:  Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage
 
ՎիվաՍել-ՄՏՍ... Դու գիտես, որ կարող ես:
 
Հայաստանում 4G ցանցի առաջատար օպերատոր:
 
 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play