Samsung-ն իր հաճախորդներից ներողություն կխնդրի խոշորագույն թերթերի միջոցով


Samsung-ն իր հաճախորդներից ներողություն կխնդրի խոշորագույն թերթերի միջոցով

  • 08-11-2016 15:21:23   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Samsung ընկերությունն իր հաճախորդներից ներողություն խնդրելու համար ամերիկյան մի շարք հեղինակավոր թերթերի գովազդային էջեր է գնել: Korrespondent-ի փոխանցմամբ, դրանց շարքին են դասվում այնպիսի հեղինակավոր պարբերականներ, ինչպիսիք են The New York Times-ը, The Wall Street Journal-ը և The Washington Post-ը:
 
«Մենք խրախուսում ենք նորարությունը տեխնոլոգիաների բնագավառում, որն օգնում է ավելի հեշտացնել մեր կյանքը: Samsung-ի աշխատանքի կարևորագույն սկզբունք է համարվում լավագույն որակի և անվտանգության չափանիշների ապահովումը: Ցավոք, վերջին ժամանակահատվածում մեզ չհաջողվեց պաշտպանել մեր սկզբունքները»,- ասվում է ընկերության Հյուսիսամերիկյան գրասենյակի ղեկավար Գրիգորի Լիի հայտարարության մեջ:
Տեղեկացնենք, որ խոսքը գնում է Samsung-ի կողմից արտադրված Galaxy Note 7 սմարթֆոնի պայթյունների և լվացքի մեքենաների կափարիչների հանկարծակի դուրս նետման հետ առնչվող խնդիրների մասին:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play