Ռոնալդուն աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է


Ռոնալդուն աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է

  • 09-11-2016 14:18:43   | Իսպանիա  |  Սպորտ

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն թիմի հետ կնքած նոր պայմանագրի համաձայն, դարձավ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
 
Պայմանագրի համաձայն պորտուգալացին մինչև 2021 թվականը հանդես կգա «արքայական ակումբ»-ում և մեկ տարվա համար կվարձատրվի 23.6 մլն եվրոյով (նախկին 21 մլն-ի փոխարեն), հաղորդում է Korrespondent-ը:
«Ռեալ»-ի ղեկավարությունն այս քայլին է դիմել, ցույց տալու համար, որ գնահատում է Եվրոպայի չեմպիոնի նվիրվածությունն մադրիդյան ակումբին:
Մինչև պայմանագրի ավարտը Ռոնալդուն կվաստակի 118 մլն եվրո:
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play