Ոստիկանությունում տեղի է ունեցել հերթական գործնական պարապմունքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ոստիկանությունում տեղի է ունեցել հերթական գործնական պարապմունքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 09-11-2016 19:40:00   | Հայաստան  |  Իրավունք



Նոյեմբերի 9-ին ոստիկանությունում տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից հաստատված պլանով նախատեսված հերթական գործնական պարապմունքը, որը վարում էր ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը:
 
Մասնակցում էին ոստիկանության շտաբի, իրավաբանական և փորձաքրեագիտական վարչությունների ղեկավար կազմերը:
Մասնագիտական պարապմունքի ընթացքում ներկայացվեցին ոստիկանության գործառույթներին առնչվող հարցեր:
Զեկուցումներին հաջորդած քննարկման ընթացքում պարապմունքի մասնակիցները ներկայացրին իրենց դիտարկումները:
Քննարկումից հետո ցուցումներ տրվեցին աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play