Տապալվել է կալանավորված ՊՆ նախկին փոխնախար Վահան Շիրխանյանի նախապես հայտարարված ասուլիսը (Տեսանյութ)


Տապալվել է կալանավորված ՊՆ նախկին փոխնախար Վահան Շիրխանյանի նախապես հայտարարված ասուլիսը (Տեսանյութ)

  • 10-11-2016 17:08:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



ArmLur.am.Ինչպես նախապես հայտարարվել էր, այսօր ժամը 14:00-ին պետք է կայանար «Զինված հանցախմբի» գործով կալանավորված ՊՆ նախկին փոխնախար Վահան Շիրխանյանի մամուլի ասուլիսը «Երևան կենտրոն» ՔԿՀ-ում:
 
Սակայն «Երևան կենտրոն» ՔԿՀ-ի պետ Վահե Պապոյանն իրավական աճպարարությունների ամենատարբեր դրսևորումներով արգելեց լրագրողների մուտքը դեպի տեսակցության սենյակ` տապալելով նախապես հայտարարված մամուլի ասուլիսը:
Ի դեպ՝  երկրորդ անգամ վերջնականապես մերժեցին լրագրողների տեսակցությունը կալանավորի հետ` պատճառաբանելով ՔԿՀ աշխատանքային ծանրաբեռնվածությունը: ԱԱԾ ընդունարում հավածքված լրագրողներին փաստաբան Հայկ Ալումյանը տեղեկացրեց նաև, որ Վահան Շիրխանյանը մտադիր էր ուշագրավ մանրամասներ հայտնել ինչպես հանցավոր խմբի գործի մասին, այնպես էլ գործի հետևում թաքնված մարդկանց մասին:
 
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play