Թուրքիայի ռազմական օդուժը Սիրիայում ավիահարվածներ է հասցրել 15 նշանակետերի


Թուրքիայի ռազմական օդուժը Սիրիայում ավիահարվածներ է հասցրել 15 նշանակետերի

  • 14-11-2016 12:31:02   | Թուրքիա  |  Հասարակություն

Թուրքիայի ռազմաօդային ուժերն ավիահարվածներ են հասցրել սիրիական Էլ Բաբ քաղաքում գտնվող 15 նշանակետերին:
 
tass.ru-ի փոխանցմամբ` ավիահարվածների արդյունքում ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը պատկանող տասը պաշտպանական դիրքեր, հրամանատարական կենտրոններ  և զինամթերքի պահպանության կետեր:
Նշվում է, որ օգոստոսի 24-ից Անկարան ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակ»-ի հետ իրականացնում է «Եփրատի վահան» գործողությունը, որի նպատակն է Թուրքիայի հետ սահմանակից շրջանները մաքրել ԻՊ ահաբեկիչներից:  
 
Նոյյան տապան  -   Հասարակություն