Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի նախագահ է ընտրվել «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արա Հովսեփյանը


Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի նախագահ է ընտրվել «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արա Հովսեփյանը

  • 24-11-2016 12:28:55   | Հայաստան  |  Կազմակերպություններ

2016թ. հոկտեմբերի 18-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի  (ՀԱԱՊ) 16-րդ Տարեկան ընդհանուր ժողովը, որը վարում էր ՀԱԱՊ նախագահ Տիգրան Ջրբաշյանը: Քննարկվեցին մի շարք հարցեր, այդ թվում կազմակերպության նվաճումները, զարգացման հեռանկարները, ինչպես նաև ներկայացվեվին  ՀԱԱՊ ֆինանսական հաշվետվությունները: 
 
Ընդհանուր ժողովը որպես ՀԱԱՊ նախագահ ընտրեց «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արա Հովսեփյանին: Ներսես Ներսիսյանը («ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիա» ՍՊԸ) և  Գեորգի Իսայանը («Էլ-Թի-Էքս Քրիդենս Արմենիա» ՍՊԸ) ընտրվեցին 1-ին և 2-րդ փոխնախագահների պաշտոնում: Ընդհանուր ժողովը ընտրեց նաև խորհրդի նոր տնօրենների կազմը. Ահարոն Լևոնյան («Ջազզվե» ՍՊԸ), Արթուր Հովհաննիսյան («Սիներջի Ինթերնեշնըլ Սիսթըմզ»), Աշոտ Ղազարյան («Հայաստանի Ամերիկյան Համալսարան» Հիմնադրամ), Գագիկ Գյուլբուդաղյան («Գրանթ Թորնթոն» ՓԲԸ), Դավիթ Սարգսյան («Ամերիա» ՓԲԸ), Էլինա Մարկարյան («Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփանի Արմենիա» ՓԲԸ), Կարեն Գարասեֆերյան («Ջեյ Թի Այ Արմենիա» ՓԲԸ), Հայկ Ալոյան  («Լիդիան Արմենիա» ՓԲԸ) և Տիգրան Գասպարյան («Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ): 
 
Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում անկախ բիզնես միություն է, որը Հայաստանում գործում է 2000թ.-ից: ՀԱԱՊ-ն ներկայացնում է Հայաստանի տնտեսության տարբեր  ոլորտների մոտ 100 անդամ կազմակերպությունների շահերը: Նպատակ ունենալով բարելավել գործարար միջավայրը և ներկայացնել լավագույն գործարար փորձառությունը Հայաստանում` ՀԱԱՊ-ն սերտորեն համագործակցում է ՀՀ կառավարության, միջազգային կազմակերպությունների և առավել լայն գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: ՀԱԱՊ-ն հանդիսանում է ԱՄՆ առևտրի պալատի և Ամերիկայի առևտրի պալատների Եվրոպական խորհդրի անդամ: 
 
 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play