«Երեւանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի շրջանակներում հայ հանդիսականը կվայելի հանրահայտ դաշնակահարների անզուգական կատարումները


«Երեւանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի շրջանակներում հայ հանդիսականը կվայելի հանրահայտ դաշնակահարների անզուգական կատարումները

  • 26-11-2016 14:25:59   | Հայաստան  |  Մշակույթ

«Երեւանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի շրջանակներում Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում հայ հանդիսատեսը  դեկտեմբերի 12-ին եւ 13-ին հնարավորություն կունենա ունկնդրելու  ճանաչված վիրտուոզ դաշնակահար  Բորիս  Բերեզովսկու համերգը: 
 
 Ինչպես տեղեկացնում են համերգի կազմակերպիչները , համերգի առաջին հատվածում  դաշնակահարը հանդես կգա  Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` Էդուրադ Թոփչյանի գլխավորությամբ, իսկ ծրագրում կհնչեն Պ. Ի. Չայկովսկու թիվ 2 դաշնամուրային կոնցերտը եւ Սիբելիիուսի թիվ 2 սիմֆոնիան:
Համերգային ծրագրի  երկրորդ հատվածում  Բ. Բերեզովսկին հանդես կգա մենահամերգով, որի ընթացքում կհնչեն Բարտոկի սոնատը եւ 3 Էտյուդները, ինչպես նաեւ Լիստի հանրահայտ 12 Էտյուդները:
 
Իսկ արդեն դեկտեմբերի 16-ին հայ հանդիսականը հնարավորություն կունենա  վայելելու  աշխարհահռչակ դաշնակահար Կիրիլ  Գերշտայնի  անզուգական  կատարումները: Տեղեկացնենք, որ  աշխարհահռչակ դաշնակահարը մշտապես հանդես է գալիս որպես մենակատար Նյու Յորքի եւ Ռոտտերդամի ֆիլհարմոնիկ , Ֆիլադելֆիայի, Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբերի  հետ:
 
Մերի Հունանյան, «Նոյյան Տապան»
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play