Բելգիայում աշխատանքից առաջացող հոգնածությունը հիվանդություն է ճանաչվել


Բելգիայում աշխատանքից առաջացող հոգնածությունը հիվանդություն է ճանաչվել

  • 29-11-2016 14:41:17   | Բելգիա  |  Հասարակություն

Բելգիայի իշխանությունները պաշտոնապես հիվանդություն են ճանաչել մարդկանց մոտ աշխատանքից հոգնածությունը: Koresspondent-ի հաղորդմամբ, երկրի կառավարությունն այս քայլին է գնացել, քանի որ Բելգիայում ամեն օր նման խնդրով բժիշկներին դիմում է ավելի քան 10 հազար մարդ:
 
Բելգիայի Առողջապահության նախարար Մագի դը Բլոկի խոսքերով, աշխատելու միջոցով առաջացած թե հոգեկան, թե ֆիզիկական քրոնիկ հոգնածությունը մարդկանց մեջ վերացնում է կենսունակությունը: Այդ իսկ, պատճառով, ըստ կայացված որոշման` նման «հիվանդներին» անմիջապես կտրվի բժշկական օգնություն:
Նախարարի պնդմամբ, 2015 թվականին Բելգիայում ավելի քան 8200 մարդ թողել է աշխատանքը կամ մեկնել արտագնա հանգստի այս խնդրի պատճառով:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն