ԱՄՆ-ում աշխատավարձի բարձրացման պահանջով զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվել


ԱՄՆ-ում աշխատավարձի բարձրացման պահանջով զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվել

  • 30-11-2016 11:44:14   | ԱՄՆ  |  Հասարակություն

ԱՄՆ-ի մի քանի նահանգներում տասնյակ ցուցարարներ, ովքեր դուրս են եկել փողոց պահանջելու բարձրացնել նվազագույն աշխատավարձը մինչև 15 դոլար ժամի համար, ձերբակալվել են:
 
tass-ի փոխանցմամբ` ամենամարդաշատ բողոքի ակցիան անցկացվել է Նյու Յորքում, որտեղ շուրջ 350 ցուցարարներ հավաքվել են Մանհեթեն նահանգում գտնվող Զուկոտի զբոսայգում` վանկարկելով կարգախոսներ երկրում գործող սոցիալ-տնտեսական քաղաքականության դեմ:  
Ցույցի վերջում քաղաքում ձերբակալվել է 25-ից ավելի մարդ: Ոստիկանության ներկայացուցիչների խոսքերով` կալանավորում կիրառվել են այն ցուցարարների նկատմամբ, որոնք իրենց ավելի ագրեսիվ են դրսևորել և փորձել են փակել երթևեկելի մասը: 
Ցուցարարների ճնշող մեծամասնությունը կազմել են ռեստորանների և այլ ցածր վճարվող ոլորտների աշխատակիցները: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն