ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ հայրենադարձված, հատուկ կարիքներով սիրիահայերի կողքին


ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ հայրենադարձված, հատուկ կարիքներով սիրիահայերի կողքին

  • 02-12-2016 17:38:32   | Հայաստան  |  Կազմակերպություններ

ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով ծանր կացության և անապահովության մեջ հայտնված ու հայրենադարձված հաշմանդամ հայ երեխաներին: Վերջիններս մինչև հայրենիք ժամանելը գտնվել են Հալեպում գործող «Արևիկ» կենտրոնի հոգածության ներքո։ Հայաստանում նրանց համախմբել է «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը, որի նախաձեռնությամբ, «Արևիկ»-ի 13-ամյա հաջողված փորձից ելնելով՝  երկու տարի առաջ բացվել է «Արևիկ-Հայաստան»-ը:
Նվիրված թիմի և արդյունավետ համագործակցության շնորհիվ՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն կարճ ժամանակահատվածում կարողացել է հասնել հաջողության. «Արևիկ-Հայաստան»-ն անվճար հիմունքներով հոգեբանական աջակցություն է տրամադրում մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող սիրիահայերին: Կենտրոնում կազմակերպվում են ուսուցողական դասընթացներ մաթեմատիկա, նկարչություն, երաժշտություն, ֆիզիկական պատրաստվածություն առարկաներից: Հատուկ ուշադրության կենտրուոմ են նաև արտ-թերապիան, խոսքի զարգացումը, ձեռագործ աշխատանքների ուսուցումը:
«Արևիկ-Հայաստան» կենտրոնի մասնագիտական թիմին հաջողվում է թեթևացնել խնդիրներ ունեցող սիրիահայ մեր հայրենակիցների առօրյան և նրանց առավելագույնս ներգրավվել հասարակական կյանքում: 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play