Սիրիացի զինծառայողները Հալեպի հին հատվածից տարհանել են 200-ից ավելի բնակիչների


Սիրիացի զինծառայողները Հալեպի հին հատվածից տարհանել են 200-ից ավելի բնակիչների

  • 07-12-2016 12:16:37   | Սիրիա  |  Հասարակություն

Սիրիացի զինծառայողներն ապահովել են 200-ից ավելի քաղաքացիների անվտանգ տարհանում Հալեպի հին հատվածից:
tass-ի փոխանցմամբ` տարհանվողները Բաբ ալ Հադիդ և Ագյուր թաղամասերի բնակիչներն են, ովքեր գիշերն ազատագրվել են կառավարական զորքերի կողմից: 
Նշվում է, որ սիրիական բանակի մարտիկները և աշխարհազորայիններն այնտեղից դուրս են շպրտել փոքր ավազակախմբերին` նրանց պատճառելով կորուստներ, իսկ ահաբեկիչների մի մասը գերի է վերցվել: 
Սիրիական զորքերը շարունակում են քաղաքի պատմական հատվածի մաքրման գործողությունները` շարժվելով Հալեպին նայող միջնադարյան ամրոցի ուղղությամբ: Զինված խմբավորումները թողնելով իրենք կրակային դիրքերը` փախել են հարավային շրջաններ, որտեղ դեռևս կան նրանց ներկայացուցչությունները:   
 
Նոյյան տապան  -   Հասարակություն