Ամերիաբանկը կրկին «Տարվա լավագույն բանկ»-ն է


Ամերիաբանկը կրկին «Տարվա լավագույն բանկ»-ն է

  • 09-12-2016 15:35:38   | Հայաստան  |  Կազմակերպություններ

Ամերիաբանկը «Financial Times» հեղինակավոր կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի 2016թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակին:
 
Ամերիաբանկը «The Banker» ամսագրի կողմից Հայաստանի «Տարվա լավագույն բանկ» է հռչակվում արդեն 2-րդ տարին անընդմեջ, իսկ ընդհանուր առմամբ` իր գործունեության ընթացքում 4-րդ  անգամ (նախորդ մրցանակները`2010թ., 2013թ., 2015թ.): Նշենք, որ 2016թ. Ամերիաբանկը Հայաստանի «Տարվա լավագույն բանկ» է ճանաչվել նաև «Global Finance» և «Euromoney» հեղինակավոր ամսագրերի կողմից:
Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ մրցույթի կազմակերպիչները նշեցին, որ բանկը հաղթող է ճանաչվել` հաշվի առնելով մի շարք կարևոր ցուցանիշներ. ֆինանսական ցուցանիշներն, իհարկե, էական դեր ունեն, սակայն դիտարկվում են նաև տնտեսական և մրցակցային գործոնների առկայության պարագայում բանկի արդյուավետ գործունեությունը և ռազմավարական մոտեցումները: Ամերիաբանկը տարվա լավագույն բանկ համարելու հիմք է հանդիսացել նաև բանկի հաճախորդամետ քաղաքականությունը, բալանսավորված ռիսկերի կառավարումը, հեռահար բանկային ծառայությունները և դրանց որակական մակարդակը, ինչպես նաև CR2 ընկերության հետ հեռահար բազմաֆունկցիոնալ բանկային ծառայությունների նոր BankWorld համակարգի (omnichannel banking platform) ներդրման իրականացման գործընթացը: 
2016թ. «Տարվա լավագույն բանկ»  մրցանակին են արժանացել նաև այնպիսի բանկեր, ինչպիսիք են ING, Raiffeisen International, DBS և այլ հեղինակավոր ֆինանսական կառույցներ:
«The Banker»-ի մրցանակաբաշխությունն աշխարհում հանդիսանում է բանկային գործունեության գնահատման ամենաբարձր չափանիշը, այն անցկացվում է արդեն 17-րդ տարին անընդմեջ: Այս տարի մրցանակաբաշխությանը մասնակցել են 149 երկրի առաջատար բանկեր: 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play