Ալավերդիում բացվել է Քաղաքացիների սպասարկման գրասենյակ


Ալավերդիում բացվել է Քաղաքացիների սպասարկման գրասենյակ

  • 14-12-2016 11:25:08   | Լոռու մարզ  |  Կազմակերպություններ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)  կողմից իրականացվող «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում հիմնադրվել է քաղաքացիների սպասարկման հերթական գրասենյակը: Դեկտեմբերի 13-ին Ալավերդու համայնքապետարանում տեղի է ունեցել  Ալավերդու Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողությունը: Գրասենյակը հիմնադրվել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) համաֆինանսավորմամբ:  
 
Միջոցառմանը մասնակցել են   ԱՄՆ ՄԶԳ Կայուն զարգացման գրասենյակի փոխտնօրեն Ջեֆրի Պարեչանը,  ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփան, ՇԶՀԳ երևանյան գրասենյակի համաղեկավար Լուկաս Լուշերը, Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի թիմի ղեկավար Քաթրին Շեֆերը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Ալավերդու համայնքապետ Կարեն Փարեմուզյանը, Տարածքային կառավարման և զարգացման նախարարության, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
2015թ-ից ի վեր Ծրագրի շրջանակներում հիմնվել է ևս ութ ՔՍԳ Շինուհայրում, Թումանյանում, Աբովյանում, Արտաշատում, Զառիթափում, Պեմզաշենում, Ուրցաձորում և Աշտարակում:
 
Քաղաքացիների սպասարկման գրասենյակի հիմնումը թույլ կտա «մեկ պատուհան, մեկ կանգառ» սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը, դյուրացնել վարչական գործընթացները: Այսուհետ քաղաքացիներին կտրամադրվեն ծառայություններ և տեղեկատվություն մեկ վայրում: 
 
ՔՍԳ-ում աշխատանքները կիրականացվեն Համայնքային Կառավարման Տեղեկատվական Համակարգի (ՀԿՏՀ) կիրառմամբ, որը որպես ՏԻՄ-երի համար մշակված տեղեկատվական համակարգ՝ թույլ է տալիս ապահովել տեղեկատվական հոսքերի ավտոմատացված կառավարում համայնքապետարանում: Համակարգը նպաստում է քաղաքացիների նկատմամբ ՏԻՄ-երի հաշվետվողականության և թափանցիկության բարձրացմանը, մատուցվող ծառայությունների վրա ծախսվող ժամանակի կրճատմանը, մասնակցային տեղական ինքնակառավարման ապահովմանը: 
 
Համակարգի միջոցով հնարավոր է մատուցել առցանց ծառայություններ բնակիչներին, հետևել դրանց ընթացքին, իսկ հարցերի դեպքում՝ առցանց դիմել համապատասխան մասնագետներին: ՀԿՏՀ-ն տրամադրում է կարևոր տեղեկատվություն համայնքի վերաբերյալ, ինչպես նաև հնարավոր է դարձնում քաղաքացիների առցանց ներգրավումը համայնքային որոշումների կայացմանը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play