Ճապոնիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել


Ճապոնիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

  • 22-12-2016 13:36:57   | Ճապոնիա  |  Հասարակություն

Ճապոնական Օգասավարա կղզիներից ոչ հեռու 6.2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել:
 
Սեյսմոլոգների տվյալների համաձայն երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է հյուսիսային լայնությամբ 22.07 և արևելյան երկարությամբ 145.45 աստիճան անկյան տակ, հաղորդում է Korrespondent-ը:
Էպիկենտրոնում արձանագրված նման ցնցումները Ճապոնիայի համար գնահատվում են «կործանարար»: 
Աղետի հետևանքով զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվել:
Տեղեկացնենք, որ Օգասավարան 40 կղզիներից բաղկացած խումբ է, որը գտնվում է Մարիանյան կղզիների և Ճապոնիայի միջև ընկած տարածքում:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն